Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 5 » Սաբալետա. Ֆելայինիի ասածը կյանքումս լսած ամենածիծաղելի բանն է (տեսանյութ)
13:46
Սաբալետա. Ֆելայինիի ասածը կյանքումս լսած ամենածիծաղելի բանն է (տեսանյութ)


«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի այն հայտարարությունը, որ մանչեսթերյան դերբիի ժամանակ Սաբալետան է իրեն «ստիպել» խախտում կատարել:

-Մարուանն ասել է, թե ես «գրոհել եմ» նրա ծնկի վրա, և դա կյանքումս լսած ամենածիծաղելի բանն է: Գիտեմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չեմ, բայց այդ դրվագում նա բաց թողեց գնդակը և փորձեց ինձ ծնկով հարվածել: Նման խախտման համար անհրաժեշտ էր նրան հեռացնել խաղադաշտից:

Իսկ ինչ վերաբերում է թքելուն, ապա ես չեմ կարող որևէ հստակ բան ասել, քանի որ ոչինչ չեմ տեսել: Տեսել եմ միայն լուսանկարները, սակայն հարգում եմ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը,-Սաբալետայի խոսքերը մեջբերում ենք Daily Mail-ից:

Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չի պատժել Մարուան Ֆելայինիին Պաբլո Սաբալետայի ուղղությամբ թքելու համար:

Դիտումներ: 847 | Ավելացրեց: Silva21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright Man-City.Do.Am - 2013/14
Свободно! Свободно!
Ստեղծել անվճար կայք с uCoz