«Մանչեսթեր Սիթին» անգլիական ֆուտբոլային ակումբ է Մանչեսթեր քաղաքից: Այն կազմավորվել է 1880-ին` որպես «Վեսթ Գորտշթոն Սենտ Մարկս», այնուհետև 1887-ին վերանվանվել է «Արդվիք Ըսոշիեյշն» և միայն 1894-ին` «Մանչեսթեր Սիթի»: 1923թ-ից մինչև 2003 թվականը թիմը խաղացել է «Մեյն Ռոդ» մարզադաշտում, իսկ 2003թ-ից արդեն «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում:

Ակումբի ամենահաջողակ շրջանը եղել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին, երբ թիմը Լիգայի առաջնությունում, նվաճեց Անգլիայի Ֆուտբոլի գավաթը, Լիգայի Գավաթը և Եվրոպայի Գավաթակիրների Գավաթը: Թիմի ղեկավարներն այդ ժամանակ Ջո Մերսերը և Մալքոլմ Էլլիսոնը էին:

Պարտվելով 1981թ-ի Անգլիայի Ֆուտբոլի գավաթի եզրափակչում` ակումբը հայտնվում է անկման եզրին, իսկ 1998-ից 3 տարի շարունակ գտնվում էր Անգլիական Ֆուտբոլի Դիվիզիոնի 3-րդ նշանակության մակարդակում: 2008 թ-ի օգոստոսին ակումբը գնեց Աբու Դաբիի Միացյալ խումբը, որի արդյունքում ակումբն այսօր համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենահարուստ ակումբերից մեկը: 2011թ-ին «Մանչեսթեր Սիթին» որակավորվում է Չեմպիոնների Լիգայում մասնակցության համար և նվաճում է Անգլիայի Գավաթը: 2012-ին մանչեսթերյան այս ակումբը հաղթում է Պրեմիեր Լիգայում և նվաճում առաջին տիտղոսը վերջին 44 տարիների ընթացքում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright Man-City.Do.Am - 2013/14
Свободно! Свободно!
Ստեղծել անվճար կայք с uCoz