Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 5 » Ագուերոն կմասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղին
13:43
Ագուերոն կմասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղին


«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 12-ից, կվերադառնա Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» դեմ խաղում:

«Սերխիոն լավ է: Նա մարզվել է թիմի հետ, սակայն սկսել է մարզվել հինգշաբթի օրը, և նրան ժամանակ է պետք հարյուր տոկոսով պատրաստ լինելու համար»,-թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերն է մեջբերում «goal.com»-ը:

Չիլիացի մասնագետը նշել է, որ այս շաբաթ արգենտինացու համար դեռ շուտ է հանդիպման մասնակցել, սակայն հաջորդ շաբաթ նա արդեն կընդգրկվի թիմի կազմում: «Նա դեռ թիմի կազմում չէ: Այս շաբաթ նրա համար դեռ վաղ է խաղալ, քանի որ ընդամենը երկու օր է մարզվել, սակայն հաջորդ շաբաթ՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, որևէ խնդիր չի լինի»,-ասել է Պելեգրինին:

Դիտումներ: 796 | Ավելացրեց: Silva21 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright Man-City.Do.Am - 2013/14
Свободно! Свободно!
Ստեղծել անվճար կայք с uCoz