13:46 Սաբալետա. Ֆելայինիի ասածը կյանքումս լսած ամենածիծաղելի բանն է (տեսանյութ) | |
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինիի այն հայտարարությունը, որ մանչեսթերյան դերբիի ժամանակ Սաբալետան է իրեն «ստիպել» խախտում կատարել: -Մարուանն ասել է, թե ես «գրոհել եմ» նրա ծնկի վրա, և դա կյանքումս լսած ամենածիծաղելի բանն է: Գիտեմ, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը չեմ, բայց այդ դրվագում նա բաց թողեց գնդակը և փորձեց ինձ ծնկով հարվածել: Նման խախտման համար անհրաժեշտ էր նրան հեռացնել խաղադաշտից: Իսկ ինչ վերաբերում է թքելուն, ապա ես չեմ կարող որևէ հստակ բան ասել, քանի որ ոչինչ չեմ տեսել: Տեսել եմ միայն լուսանկարները, սակայն հարգում եմ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի որոշումը,-Սաբալետայի խոսքերը մեջբերում ենք Daily Mail-ից: Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չի պատժել Մարուան Ֆելայինիին Պաբլո Սաբալետայի ուղղությամբ թքելու համար: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |