13:43 Ագուերոն կմասնակցի «Լիվերպուլի» դեմ խաղին | |
«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, ով վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 12-ից, կվերադառնա Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» դեմ խաղում: «Սերխիոն լավ է: Նա մարզվել է թիմի հետ, սակայն սկսել է մարզվել հինգշաբթի օրը, և նրան ժամանակ է պետք հարյուր տոկոսով պատրաստ լինելու համար»,-թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերն է մեջբերում «goal.com»-ը: Չիլիացի մասնագետը նշել է, որ այս շաբաթ արգենտինացու համար դեռ շուտ է հանդիպման մասնակցել, սակայն հաջորդ շաբաթ նա արդեն կընդգրկվի թիմի կազմում: «Նա դեռ թիմի կազմում չէ: Այս շաբաթ նրա համար դեռ վաղ է խաղալ, քանի որ ընդամենը երկու օր է մարզվել, սակայն հաջորդ շաբաթ՝ «Լիվերպուլի» դեմ խաղում, որևէ խնդիր չի լինի»,-ասել է Պելեգրինին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |